Խաղը շատ պարզ է: Պետք է գուշակել հազվագյուտ բառի իմաստը՝ ընտրելով առաջարկվող 3 տարբերակներից մեկը:
Կարելի է խաղալ ընդհանուր և թիմերով:
Ընդհանուր խաղալու դեպքում, պարզապես հերթով գուշակում եք բառերը, առանց ժամանակի և առանց հաշվի:
Թիմերով խաղալու դեպքում, կարող եք սահմանել մինչև 9 թիմ: Յուրաքանչյուր շրջանին, ամեն թիմին տրվելու է 30վ ժամանակ` որքան հնարավոր է շատ բառ գուշակելու համար:
Հերթը անցնում է հաջորդ թիմին՝ ժամանակը լրանալուն պես կամ սխալ պատասխանի դեպքում:
Ընտրված է մոտ 250 բառ:
Նախագծի ղեկավար՝ Կարինե Ավետիսյան
Բառացանկի խմբագիր՝ Արամ Բաղդասարյան
Հատուկ շնորհակալություն Արման Մաթոսյանին և Վահե Դարբինյանին բառերի ընտրությանը օգնելու համար